Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Երթ դեպի ՀՀ նախագահի նստավայր

Երթ դեպի ՀՀ նախագահի նստավայր
01.03.2014 | 21:15

Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտից Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցներով (որտեղ վեց տարի առաջ տեղի են ունեցել խաղաղ ցուցարարների սպանությունները) մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ և իրավապաշտպաններ երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր: Նրանց առաջնորդողների թվում էին Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի նախագահ, ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Երթի մասնակիցները նախ հասան ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, որի մոտ Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ միասին պատասխանատու է այդ օրը կազմակերպված հանցագործության համար և ենթարկվելու է պատասխանատվության:
Երթի մասնակիցները կրում էին ցուցապաստառներ, որոնցում պատկերված էին այն բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների նկարները, որոնք կազմակերպել և մասնակցել էին մարտի մեկի սպանդին: Երթի ընթացքում բաժանվում էին նաև թերթիկներ, որոնցում նշված էին սպանդի կազմակերպիչ և այդ սպանդը կոծկող բոլոր պաշտոնյաների անունները:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մինչ այժմ չի հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, 2008թ. մարտի մեկի ժամանակ ուժային և իրավապահ մարմինների և նրանց ստորաբաժանումների ղեկավարներին: Որևէ քննություն չի իրականացվել միջազգային կառույցների պահանջով և Սերժ Սարգսյանի հրամանով ստեղծված մարտի մեկի գործով փաստահավաք խմբի հրապարակած զեկույցներում բացահայտված և արձանագրված փաստերի ուղղությամբ: Բացատրություններ չեն վերցրել և չեն հարցաքննվել օլիգարխները, որոնց թիկնապահներին հատկացվել էր զինվորական համազգեստ, և որոնք ներգրավվել էին քաղաքացիների դեմ սանձազերծված բռնի գործողություններում»,- ի մասնավորի նշված է հայտարարության մեջ:
Հրապարակախոս Գայանե Առուստամյանը Պարոնյան փողոցում անդրադարձավ մարտի մեկի զոհերից մեկին՝ նշելով, որ ականատեսների պատմելով նա տևական ժամանակ ողջ է եղել, նրան չի ցուցաբերվել բժշկական օգնություն:
ՀՀ նախագահի նստավայրի մոտ երթի մասնակիցները հիշեցին մարտի մեկի սպանդի կազմակերպիչներին, նշեցին, որ նրանք անպայման պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Ակցիային հետևում էին ոստիկանները՝ մերթ ընդ մերթ մասնակիցներից պահանջելով քայլել մայթերով:
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ դիմեց ոստիկաններին՝ նշելով, որ վեց տարի առաջ նրանցից շատերը գուցե եղել են դպրոցական և աղոտ պատկերացում ունեն այդ օրը կատարվածի մասին:
Երթի մասնակիցներն իրենց ելույթներում նշեցին նաև, որ իշխանությունը Հայաստանը բռնակցում է Ռուսաստանին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ